Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Գլուխ չեն հանում

Գլուխ չեն հանում
26.10.2012 | 12:43

Այն, որ ՀԱԿ-ի վարկանիշը համակիրների շրջանում կտրուկ նվազեց, երբ սկսվեց ԲՀԿ-ՀԱԿ սիրավեպը, նորություն չէ: Հիասթափության հերթական չափաբաժինն է մատուցում քաղաքական այս ուժը: Նախօրեին Լևոն Զուրաբյանի, մեղմ ասած, Ռոբերտ Քոչարյանի «պաշտպանության» մասին հայտարարությունը բավականին տհաճ իրավիճակ է ստեղծել կոնգրեսի ներսում: Այն ուժերը, որոնք դեռ հույսը չէին կորցրել, որ կոնգրեսը, ի վերջո, կվերադառնա ընդդիմադիր դիրքեր, «թևաթափ» են եղել, ասում են, ոմանք անգամ ՀԱԿ-ից դուրս գալու մասին են մտածում:
Ավելին, ըստ որոշ տեղեկությունների, ովքեր «լիազորված» են քաղխորհրդի նիստերին մասնակցելու, որոշել են առաջիկայում հստակություն պահանջել ՀԱԿ-ի առաջնորդից` ի՞նչ քաղաքական կուրս է «վերցվել», որ միայն Զուրաբյանն է գլուխ հանում, ու մի՞թե ժամանակին Տեր-Պետրոսյանը չէր ասում, որ եթե Ռոբերտ Քոչարյանն առաջադրվի, ինքն անպայման իր թեկնածությունը կդնի: ՈՒրեմն ի՞նչ է փոխվել:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3548

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ